ՌԴ ԱԳՆ-ը վրդովված է Պոմպեոյի ոչ դիվանագիտական պահվածքից

20:35   15 Ապրիլ 2019    210

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ոչ դիվանագիտական պահվածքը ստիպում է կասկածել, որ նա Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները դիտարկում է որպես կառուցողական երկխոսության հնարավորություն։

«Մոսկվայում ուշադրություն են դարձրել, որ Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իրեն թույլ է տվել մի շարք անընդունելի արտահայտություններ մեր երկրի հասցեին՝ Վենեսուելայում իրադարձությունների համատեքստում»,- հայտարարել են նախարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «ԱՄՆ արտաքին քաղաքական հաստատության այժմյան ղեկավարի ոչ դիվանագիտական պահվածքը ստիպում է կասկածել, որ նա ռուս-ամերիկյան շփումները դիտարկում է համապատասխան մակարդակում՝ որպես կառուցողական երկխոսության հնարավորություն»։

Ավելի վաղ Պոմպեոն Ռուսաստանին մեղադրել էր Վենեսուելայի գործերին միջամտելու մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները