Google-ն օգտատերերի մասին տվյալներ է փոխանցում ԱՄՆ ոստիկանությանը

20:55   15 Ապրիլ 2019    118

Google ընկերությունը կանոնավոր կերպով օգնում է ԱՄՆ իրավապահ մարմիններին բռնել հանցագործներին՝ ոստիկանությանը փոխանցելով օգտատերերի տվյալներն ու նրանց գտնվելու վայրի մասին տեղեկությունները:

Պարբերականի տվյալներով՝ ոստիկանության և Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ստանում են ոչ միայն տարբեր հանցանքների համար կասկածվող անձանց, այլև Google-ի բոլոր այն օգտատերերի տվյալները, որոնք գտնվել են հանցանքի վայրից ոչ հեռու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը նշում է, որ Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններն ընկերությունից ստանում են որևէ հանցագործության ժամանակ այդ վայրում կամ մոտակայքում գտնվող բոլոր մարդկանց հեռախոսահամարները և գտնվելու վայրի մասին տվյալները, այնուհետև ընտրում են այն օգտատերերին, որոնք հետաքննության համար կարող են հետաքրքրություն ներկայացնել: Այդ փուլում ոստիկանությունը սկսում է հետևել օգտատերերի տեղաշարժմանը, որից հետո արդեն լիարժեք տեղեկություններ է ստանում հավանական հանցագործի կամ ականատեսների վերաբերյալ:

Պարբերականի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգների ոստիկանությունը Google-ի օգտատերերի գտնվելու վայրին հետևելու ծառայությունից օգտվում է 2016թ.-ից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները