Թրամփը խորհուրդ է տվել Boeing-ին վերանվանել 737 MAX ինքնաթիռների սերիան

21:04   15 Ապրիլ 2019    175

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ արժեր, որպեսզի Boeing ընկերությունը վերացներ 737 MAX մոդելի ինքնաթիռների բոլոր անսարքությունները եւ վերանվաներ ամբողջ սերիան։

«Եթե ես Boeing ընկերությունը լինեի, կշտկեի Boeing 737 MAX-ը, կավելացնեի լրացուցիչ գործառույթներ եւ կիրականացնեի ինքնաթիռի ռեբրենդինգ նոր անունով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ոչ մի արտադրանք այնպես չի տուժել, ինչպես սա։ Եվ այնուամենայնիվ, ես ի՞նչ կարող եմ իմանալ այդ մասին»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները