Օբաման պատմել է թագուհու հետ հանդիպման ժամանակ կատարած սխալների մասին

21:23   15 Ապրիլ 2019    163

Միշել Օբաման շրջագայության է մեկնել իր «Becoming» գրքի շնորհանդեսի շրջանակներում։ Լոնդոնում նրա ելույթը հավաքել է ավելի քան 15 հազար մարդ։

Գրքում նախկին Առաջին տիկինը մանրամասն պատմել է հարավային Չիկագոյի իր ծննդավայրից մինչև Սպիտակ տուն անցած ճանապարհի մասին և խոստովանել է բրիտանական թագուհու հետ հանդիպման ժամանակ ունեցած մի քանի սխալների մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հաղորդավար Սթիվեն Քոլբերտը Միշելին հարցրեց ԱՄՆ-ի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին, ինչին ի պատասխան տիկին Օբաման ասել է, որ իր ամուսնուն երկու անգամ ընտրել են նախագահի պաշտոնում և եթե հնարավորություն լիներ, ապա կընտրեին նաև երրորդ անգամ։

Եվ եթե այժմ մարդիկ գոհ չեն նրանից, ինչ կատարվում է Սպիտակ տանը, ապա նրանք պետք է «ծալեն թևքերը» և սկսեն աշխատել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները