Մերկելը Նեթանյահուին հիշեցրել է երկու պետությունների սկզբունքի մասին

21:43   15 Ապրիլ 2019    172

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վերընտրվելու կապակցությամբ եւ ընդգծել երկու պետությունների սկզբունքի հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը:

Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մերկելը պնդել է երկու պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորման արդիականության պահպանման մասին՝ նշելով, որ դա պետք է լինի միջազգային ջանքերի նպատակը: Նա նաեւ պատրաստակամությունն է հայտնել սերտորեն աշխատել Իսրայելի նոր կառավարության հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր նախընտրական քարոզարշավի վերջին փուլում Նեթանյահուն առաջին անգամ խոստացել էր անեքսիայի ենթարկել Արեւմտյան ափի օկուպացված տարածքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները