Լոնդոնում 50-ից ավելի բնապահպան է ձերբակալվել

09:14   16 Ապրիլ 2019    118

Լոնդոնի կենտրոնում ոստիկանությունը 52 մարդ է ձերբակալել: Նրանք Extinction Rebellion կազմակերպության բնապահպաններ են:

Աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալման հիմնական պատճառն, ըստ ոստիկանության, այն էր, որ շրջակա միջավայրի աղտոտման դեմ բողոքող ակտիվիստներն արգելափակել են մի քանի կենտրոնական փողոցներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած խոչընդոտներին, բնապահպանները խոստացել են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել բողոքի ցույցերը և սպառնացել կրկին փակել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ճանապարհները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները