Բրազիլիան դուրս է գալիս Հարավամերիկյան ազգերի միությունից

10:24   16 Ապրիլ 2019    270

Երկուշաբթի Բրազիլիան հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից դուրս գալու մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Լատինական Ամերիկայի խոշորագույն երկրի ԱԳՆ կայքում:

«Բրազիլիայի կառավարությունն ապրիլի 15-ին անվավեր է հայտարարել Հարավամերիկյան ազգերի միության հիմնադիր պայմանագիրը՝ ավարտելով այս կազմակերպությունից դուրս գալու նախատեսված ընթացակարգը:

Որոշման մասին պաշտոնական իազեկումը փոխանցվել է Էկվադորի կառավարությանը»,- նշված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները