Ճապոնիան կդիտարկի տաճարը վերակառուցելու համար Ֆրանսիային օգնություն ցուցաբերելու հարցը

10:43   16 Ապրիլ 2019    233

Ճապոնիան կդիտարկի Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո այն վերակառուցելու համար Ֆրանսիային աջակցություն ցուցաբերելու հարցը, եթե այդ երկրի իշխանություններից նման խնդրանք հնչի, գրում է РИА Новости-ն՝ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգայի հայտարարությանը հղումով:

«Դա հսկայական կորուստ է ամբողջ աշխարհի համար, որը խոցել է մեր սրտերը: Խորապես ցավակցում ենք նախագահ Էմանուել Մակրոնին և ֆրանսիացի ժողովրդին»,- ասել է Սուգան՝ ընդգծելով, որ եթե Ֆրանսիան Ճապոնիայից տաճարի վերանորոգման համար միջոցներ խնդրի, կառավարությունը կդիտարկի այդ հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները