Էկվադորի պետական կայքերի վրա ավելի քան 40 միլիոն կիբերհարձակում է կատարվել

12:16   16 Ապրիլ 2019    172

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունից հետո Էկվադորի պետական հաստատությունների կայքերն ավելի քան 40 մլն կիբերհարձակման են ենթարկվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Reuters-ը:

Էկվադորի Տեղեկատվության և հաղորդակցության հարցերի փոխնախարարը հաղորդել է, որ կիբերհարձակման են ենթարկվել երկրի նախագահի, ԱԳՆ-ի, Կենտրոնական բանկի կայքերը: Պաշտոնյան կիբերհարձակումը չի վերագրում ինչ-որ երկրի և խոստովանել է, որ գործել է ցանցահենների լավ պատրաստված խումբ, և որ այդ ցանցահեններին գտնելը շատ խնդրահարույց է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասանժ  


Վերնագիրի այլ պիտակները