ԱՄՆ Կոնգրեսը սկսել է ստուգել Դոնալդ Թրամփի ֆինանսները

12:24   16 Ապրիլ 2019    220

ԱՄՆ Կոնգրեսը նոր հետաքննության շրջանակում հրամայել է մի քանի ընկերությունների ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական տվյալները:

Հաղորդվում է, որ Կոնգրեսի վերահսկողության և կառավարական բարեփոխումների հարցերով հանձնաժողովը Թրամփի մասին ֆինանսական բնույթի տեղեկությունների ստացման համար պաշտոնական հայց է ներկայացրել Mazars հաշվապահական ընկերություն:

Հանձնաժողովի նախագահը որոշել էր վերջին 10 տարվա կտրվածքով հետաքրքրվել Թրամփի ֆինանսական կարողություններով այն բանից հետո, երբ Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Քոենն իր նախկին ղեկավարին մեղադրեց սեփական կարողություններն արհեստականորեն ուռճացնելու մեջ, որպեսզի գներ Buffalo Bills ֆուտբոլային թիմը:

Այլ աղբյուրներ էլ փոխանցում են, որ Թրամփի կարողության մասին հայցեր են ուղարկվել նաև գերմանական Deutsche Bank:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները