Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու դեպքում նավթի շուկան առավել փխրուն կդառնա․ Զանգանե

13:44   16 Ապրիլ 2019    118

Եթե ԱՄՆ-ը որոշի ուժեղացնել Իրանի վրա հարձակումը նավթի շուկան առավել փխրուն եւ անկանխատեսելի կդառնա։

Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն՝ նշելով, որ ներկայում հում նավթի շուկան անկայուն վիճակում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիմնվելով Իրանի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքների վրա՝ Զանգանեն նշել է․ «Մենք շարունակում ենք աշխատել, սակայն կարեւոր է այն, որ նավթի շուկան գտնվում է փխրուն վիճակում։

Այդպիսի հայտարարությունները հիմնականում քարոզչություն են եւ չեն հանգստացնում շուկան։ Նավթի գինն օրեցօր աճում է՝ արտացոլելով շուկայում աճող անհանգստությունը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները