Բելգիայում Huawei-ի սարքավորումների վտանգավորության ապացույցներ չեն գտել

13:55   16 Ապրիլ 2019    173

Բելգիայի կիբեռանվտանգության կենտրոնը չի հայտնաբերել ապացույցներ, որ չինական հեռահաղորդակցական Huawei ընկերության սարքավորումները կարող են օգտագործվել լրտեսության համար։

Ավելի վաղ կազմակերպությանը հանձնարավել էր վերլուծել Huawei-ից հնարավոր սպառնալիքները, քանի որ ընկերությունը սարքավորումներ է մատակարարում բջջային կապի բելգիական ընկերություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թագավորության վարչապետի ենթկայությամբ գործող կենտրոնը մտադիր չէ հրապարակել վերջնական զեկույցը, քանի որ շարունակում է ուսումնասիրությունները՝ ընդգծել է կենտրոնի ներկայացուցիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները