ԱՄՆ-ը Սիրիայի դեմ պատժամիջոցները կպահպանի. Փոմպեո

14:16   16 Ապրիլ 2019    237

Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները մտադիր չեն աջակցել Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաեւ վերացնել այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այնտեղ չի ավարտվել քաղաքական կարգավորման գործընթացը:

Այդ մասին, ապրիլի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Տեխասի գյուղատնտեսական-մեքենաշինական ինստիտուտում ունեցած իր ելույթի ժամանակ, որի հեռարձակումը հասանելի Էր Պետդեպարտամենտի կայքում: Փոմպեոյին հարց Է տրվել, թե երբ ԱՄՆ-ը կվերացնի սահմանափակումները Դամասկոսի նկատմամբ:

«Ոմանք կարծում են, որ (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը հաղթանակ Է տարել,-ասել Է Փոմպեոն:- Չգիտեմ՝ հարկ կա արդյոք հայտարարել հաղթողներին ու պարտվողներին, բայց իրադրությունը երկրում այնպիսին Է, որ Ասադը կառավարում Է շատ թուլացած երկիր, որտեղ 6 մլն վերաբնակվածներ կան»:

Ինչպես նշել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը, Դամասկոսը չի վերականգնել իր հսկողությունը երկրի ամբողջ տարածքի, այդ թվում՝ նավթի բազմաթիվ հանքավայրերի նկատմամբ: Պետքարտուղարի խոսքով՝ միջազգային կոալիցիան, որն ավելի վաղ Վաշինգտոնի կողմից ստեղծվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, գտնում Է, որ չի կարելի «սկսել Սիրիայի վերականգնումը, քանի դեռ այնտեղ քաղաքական կարգավորում ձեռք չի բերվել»: Փոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու համար պայմանը «ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի կատարումն Է»: Ինչպես նա Է պարզաբանել, «դա նշանակում Է, որ հանրագումարը պետք Է լինի քաղաքական կարգավորումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները