Կանադայում տղամարդը գնդակահարել է իր չորս ծանոթների

14:40   16 Ապրիլ 2019    237

Չորս մարդ է մահացել Փենթինկտոն քաղաքի (Բրիտանական Կոլումբիա նահանգ) տարբեր մասերում գնդակոծության հետևանքով, հայտնում է CTV հեռուստաալիքը:

Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Թեդ դը Ջագերի տվյալով՝ կրակողը հանձնվել է իրավապահ մարմիններին՝ գալով ոստիկանական տեղամասերից մեկը։

Տղամարդու ինքնությունը չի նշվում, բայց արդեն հայտնի է, որ նա պատահական անցորդների չի սպանել, նրա զոհերն են դարձել նրան ծանոթ մարդիկ, ովքեր ապրել են քաղաքի երկու տարբեր շրջաններում։

Կրակողը ձերբակալվել է, նրա գործողությունների դրդապատճառները պարզվում են։

Փենթինկտոնը գտնվում է Բրիտանական Կոլումբիայի ամենամեծ քաղաքից՝ Վանկուվերից 400 կիլոմետր արևելք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները