Պակիստանում աճում է տեղատարափների հետևանքով զոհվածների թիվը

11:09   17 Ապրիլ 2019    371

Պակիստանի Փենջաբի, Բելուջստանի, Հայբեր-Փահթունհվայի նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի, 135 մարդ վերքեր է ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առատ անձրեւների եւ ավազամրրիկի պատճառով Կարաչի քաղաքում ու դրա արվարձաններում զոհվել է 25 մարդ:

Վարչության տվյալներով՝ սաստիկ անձրեւների հետեւանքով վնասվածքներ է ստացել շուրջ 80 տուն: Ֆեյսալաբադ քաղաքում տարերքի հարվածից անջատվել է էլեկտրականությունը:

Օդերեւութաբանների տվյալներով՝ առավել շատ տեղումներ են գրանցվել Իսլամաբադում: Քաղաքում, ինչպես նաեւ Փենջաբի նահանգում պոռթկուն քամիով ուղեկցվող անձրեւները եւ փոշեմրրիկները կշարունակվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները