Իրանի ԱԳՆ-ն առաջարկել է զորք ուղարկել Վենեսուելա

16:15   17 Ապրիլ 2019    339

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն առաջարկել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ռազմական աջակցություն ցուցաբերելու նպատակով զորք ուղարկել Բոլիվարյան Հանրապետություն, գրում է alaraby.co.uk-ը:

Թեհրանը պատրաստ է Վենեսուելայում տեղակայել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի մի մասը, որոնք օրերս ԱՄՆ-ում «ահաբեկչական» են ճանաչվել:

Կորպուսի ուժերը, որոնք նախկինում մասնակցել են Իրաքում, Սիրիայում, Եմենում և Լիբանանում հակամարտություններին, կմիանան ռուսական զորքերի կորպուսին, որը Վենեսուելա է ժամանել մարտի վերջին:

Պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածի համաձայն՝ նպատակը ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերի իրականացմանը նպաստելն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները