ԵՄ-ը կպաշտպանի իր շահերը Կուբայում

20:16   17 Ապրիլ 2019    122

ԵՄ-ը պատրաստ է պաշտպանել Կուբայում բիզնես վարող եվրոպական ընկերությունների կամ մասնավոր անձանց շահերը, որոնք կարող են տուժել օտարերկրյա ընկերությունների դեմ ԱՄՆ դատական հայցերի պատճառով։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտեյնն ասել է, որ ԵՄ-ը «պատրաստ է պաշտպանել եվրոպական շահերը, ներառյալ եվրոպական ներդրումներն ու առանձին անձանց ու կազմակերպությունների տնտեսական գործունեությունը Կուբայի հետ հարաբերություններում», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ը «վճռականորեն դեմ է միակողմանի սահմանափակիչ միջոցների էքստարածքային կիրառմանը, որոնք նա համարում է միջազգային իրավունքին հակասող»։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Թրամփի վարչակազմն առաջին անգամ ԱՄՆ-ում թույլ կտա դատավարություններ ընդդեմ բոլոր օտարերկրյա ընկերությունների, որոնք բիզնես են վարում Կուբայում, եւ որոնք օգտագործում են Կուբայի ամերիկացիներից ու ԱՄՆ այլ քաղաքացիներից բռնագրավված ունեցվածքը։

Իսպանացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իսպանիայի կառավարությունը խնդրում է Եվրամիությանը բողոքարկել ԱՄՆ այս որոշումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները