Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարած հրշեջներին

21:15   17 Ապրիլ 2019    163

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհակալություն է հայտնել բոլոր հրշեջներին ու փրկարարներին, որոնք մասնակցել են ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը:

«Օգտվելով առիթից՝ Աստվածամոր տաճարի հրդեհից հետո իմ զորակցությունն եմ հայտնում Փարիզի հոգևոր համայնքին, բոլոր փարիզցիներին և ֆրանսիացի ազգին»,- ասել է կաթոլիկների առաջնորդը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների առաջ ելույթ ունենալիս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես շատ վշտացա կատարվածով և իմ զորակցությունն եմ հայտնում բոլորին: Ամբողջ եկեղեցին երախտապարտ է նրանց, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, ամեն ինչ արեցին տաճարը փրկելու համար: Թող Մարիամ Աստվածածինն օրհնի նրանց և աջակցի վերակառուցման գործում»,- հավելել է Հռոմի պապը:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի սայրաձողը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Ժամեր անց հաղորդվել է, որ կրակը տեղայնացվել, այնուհետև մարվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները