Լոնդոնում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող ցուցարարներն իրենք իրենց սոսնձել են գնացքին

21:26   17 Ապրիլ 2019    188

Լոնդոնում երկուշաբթի օրվանից շարունակվում են բողոքի ցույցերն՝ ուղղված կլիմայական փոփոխությունների հարցում անգործության դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ բնապահպանական խմբերի ակտիվիստները բողոքի ցույցեր են անցկացնում խորհրդարանի առաջ, Վաթեռլոո կամուրջի վրա, Օքֆորդ փողոցի կրկեսի մոտ և այլ վայրերում:

Ինչպես նշվում է, ցույցերը մաս են կազմում առավել լայնամասշտաբ ցույցերի, որոնք տեղի են ունենում առնվազն 80 քաղաքում և ավելի քան 33 երկրում:

Ցուցարարները պահանջում են, որ կառավարությունները նվազեցնեն ածխաթթու գազի արտանետումները՝ մինչև 2025 թվականը դրանց մակարդակը հասցնելով 0-ի:
Մի շարք ցուցարարներ չորեքշաբթի առավոտյան բողոքի ցույցը տեղափոխել են բրիտանական մայրաքաղաքի մետրոյի կայարաններ: Նրանցից ոմանք իրենք իրենց սոսնձել են գնացքներին:

Մի տղամարդ և մի կին բարձրացել էին գնացքի տանիք և պաստառ ամրացրել այնտեղ, որի գրությունն ասում է. «Կլիմայական շտապ օգնություն»: Նրանցից յուրաքանչյուրն իրենց ձեռքերից մեկը սոսնձել էր գնացքին: Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է նրանց իջեցնել գնացքի տանիքից և ձերբակալել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները