Կանադան, ի պատասխան Կուբայի հարցում ԱՄՆ-ի որոշման, դիտարկում է իր տարբերակները

21:42   17 Ապրիլ 2019    189

Կանադան, ի պատասխան 1959թ․ հեղափոխությունից հետո կուբայական իշխանությունների կողմից ազգայնացված ունեցվածքը օգտագործող արտասահմանյան ընկերությունների դեմ դատական հայց ներկայացնելու թույլտվության մասին ԱՄՆ-ի որոշման, դիտարկում է իր տարբերակները։

«Կանադան խորապես հիասթափված է այսօրվա ամերիկյան հայտարարությունից։ Մենք դիտարկում են այդ որոշման պատասխանի բոլոր տարբերակները»,- ասվում է արտգործնախարար Խրիստի Ֆրիլանդի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով, Կանադան լիարժեք կպաշտպանի այն կանադացիների շահերը, որոնք Կուբայի հետ օրինական առեւտուր են անում եւ ներդրումներ են կատարում այդ երկրում։ Ֆրիլանդը նաեւ հայտնել է, որ հարցը քննարկել են Եվրամիության իրենց գործընկերների հետ։

Ինչպես արդեն տեղեկացվել է, պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ վարչակազմը չեղյալ է համարել այն արգելքը, որ ԱՄՆ քաղաքացիները իրավունք չունեն հայց ներկայացնել արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք օգտագործում են 1959թ․ հեղափոխությունից հետո Կուբայի կառավարության կողմից ազգայնացված ունեցվածքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները