ԱՄՆ-ը եւ Չինաստանը կարող են առեւտրային համաձայնագիրը մայիսի վերջին կնքել

09:11   18 Ապրիլ 2019    187

ԱՄՆ-ի եւ Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչները աշխատում են նոր առեւտրային համաձայնագրի ավարտման վրա, որի ստորագրման արարողությունը սպասվում է մայիսի վերջին։

Հղում կատարելով անանուն աղբյուրին՝ թերթը նաեւ հայտնում է, որ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հուսով է Պեկինում բանակցությունների նոր փուլ անցկացնել, որը կարող է սկսվել ապրիլի 29-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի եւ Չինաստանի պաշտոնատար անձինք լավատեսական հայտարարություններ էին անում՝ նախազգուշացնելով, որ բանակցությունների հաջողությունը երաշխավորված չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները