Մերձավոր Արեւելքին վերաբերող ԱՄՆ վարչակազմի «դարի գործարքը» կհրապարակվի հունիսից ոչ շուտ

09:32   18 Ապրիլ 2019    181

Մերձավոր Արեւելքին վերաբերող ԱՄՆ վարչակազմի, այսպես կոչված, «դարի գործարքը» կհրապարակվի հունիսից ոչ շուտ։

Այդ մասին ԱՄՆ նախագահի խորհրդական եւ նրա փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա հայտնել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման պլանը կներկայացվի այն բանից հետո, երբ Իսրայելը ընտրություններում Բենիամին Նեթանյահուի հաղթանակից հետո կոալիցիա ձեւավորի եւ վերջանա Ռամադանը, որը կսկսվի մայիսի սկզբին եւ կվերջանա հունիսի սկզբին։

Քուշները դիվանագետներին կոչ է արել պահպանել օբյեկտիվությունը խաղաղ առաջարկության հանդեպ եւ հայտարարել է, որ որոշումը փոխզիջում կպահանջի երկու կողմից էլ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները