Ողբերգական ավտովթար Պորտուգալիայում․ կա 28 զոհ

10:33   18 Ապրիլ 2019    411

Պորտուգալիայի Մադեյրա կղզու կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել տուրիստական ավտոբուսի վթարից մեծ թվով մարդկանց զոհվելուց հետո:

«Կղզու կառավարությունը արտակարգ նիստի ընթացքում որոշում ընդունեց ապրիլի 18-ից եռօրյա տարածաշրջանային սուգ հայտարարել Կանիսուի շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով»,- ասված Է Facebook սոցցանցում կառավարության Էջում զետեղված հայտարարության մեջ:

Ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը Մադեյրայում տեղի Է ունեցել ապրիլի 17-ին ժամը մոտավորապես 18:30-ին: Ըստ վերջին տվյալների՝ վթարի հետեւանքով զոհվել Է 29 մարդ:

Զոհվածներից 17 կանայք են: Եվս 22 հոգի վիրավորվել են: Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ ավտոբուսում եղել են գերմանացի զբոսաշրջիկներ: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, վարորդը կորցրել Է կառավարումը, ավտոբուսը դուրս Է եկել ճանապարհից ու ընկել տան վրա: Վթարի պատճառը դեռեւս չի պարզվել: Ըստ նախնական վարկածի՝ խափանվել Է արգելակման համակարգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները