ԱՄՆ-ն առաջարկել է Ղարաբաղյան բանակցությունները Վաշինգտոնում անցկացնել

14:02   18 Ապրիլ 2019    273

ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ասել է իր լեհ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ:

Մամեդյարովի խոսքով` ՌԴ-ի հետ համատեղ ջանքերի եռակի մեծացման դեպքում կարելի է հույս ունենալ, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կհաջովի առաջխաղացման հասնել: Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել՝ այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության լուծման հարցում առաջընթացի հասնելու համար», - ասել է Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում:

Նշենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 15-ին Մոսկվայում:

Բանակցություններին ներկա էր նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Եռակողմ հանդիպումից հետո նախարարները համատեղ հայտարարություն են տարածել բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները