ՄԱԿ-ը Լիբիայում հակամարտության հետևանքով տուժածներին օգնելու համար 2 մլն դոլար է հատկացրել

14:33   18 Ապրիլ 2019    102

ՄԱԿ-ը Լիբիայում զինված հակամարտության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար Արտակարգ իրավիճակներին արձագանքման կենտրոնական հիմնադրամից 2 մլն դոլար է հատկացրել, գրում է africanews.com-ը:

Գումարը կուղղվի բռնության աճի կիզակետում հայտնված քաղաքացիներին՝ ներառյալ ներգաղթյալներին ու փախստականներին կենսական անհրաժեշտության օգնություն ցուցաբերելուն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը հայտնել է, որ խորապես մտահոգված է Լիբիայում տիրող իրավիճակով:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Տրիպոլիում տեղի է ունեցել 2014թ.-ից ի վեր քաղաքացիական բնակչության նկատմամբ ամենախոշոր հարձակումը: Կոչ եմ անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ զենքի գործածումից, ինչն է՛լ ավելի մեծ ռիսկի է ենթարկում մարդկանց և ենթակառուցվածքները»,- ասել է Լոուկոկը:

Կազմակերպությունը հստակեցրել է, որ հատկացված դրամական օգնությունն առաջին հերթին կուղղվի այն հիվանդանոցներին, որոնք ընդունում են զինված հակամարտության հետևանքով տուժածներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները