Նոտր Դամի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել

15:48   18 Ապրիլ 2019    221

Նոտր Դամի մոտ զբոսաշրջիկների եւ հավատացյալների համար խորհրդանշական փայտե տաճար կարող Է կառուցվել ավերված շինության վերակառուցման ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ապրիլի 18-ին CNews հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել Է Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայր Պատրիկ Շովեն:

«Մենք չենք կարող պարզապես ասել, թե Նոտր Դամը հինգ տարով կփակեն ու վերջ,- նշել Է նա:- Ես հարցնում եմ ինձ. չե՞նք կարող արդյոք ժամանակավոր տաճար կառուցել»: Նրա խոսքով՝ ժամանակավոր տաճարը կարելի կլիներ «կառուցել Նոտր Դամի առջեւի հրապարակում »:

«Այդ վայրը կդառնար խորհրդանշական, գրավիչ»,- հավելել Է նա:

Ինչպես նշել Է Շովեն, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն պաշտպանում Է իր գաղափարը եւ համաձայնել Է «տրամադրել հրապարակի մի մասը» փայտե տաճարի կառուցման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆոտրԴամ  


Վերնագիրի այլ պիտակները