ՄԱԿ-ը Տրիպոլիում զինված հակամարտությունից տուժածներին օգնելու համար հատկացրել է 2 միլիոն դոլար

16:55   18 Ապրիլ 2019    219

ՄԱԿ-ը Լիբիայում զինված հակամարտության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար 2 միլիոն դոլար է հատկացրել Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է africanews.com-ը:

Տրամադրված գումարը կուղղվի բռնի պայմանների մեջ գտնվող քաղաքացիներին, այդ թվում` ներգաղթյալներին ու փախստականներին, կենսական անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու համար:

«Ես խորապես մտահոգված եմ Լիբիայում տիրող իրավիճակով: Վերջին 24 ժամվա ընթացքում Տրիպոլիում տեղի է ունեցել քաղաքացիական բնակչության նկատմամբ ամենախոշոր հարձակումը` 2014 թվականից ի վեր: Կոչ եմ անում բոլոր կողմերին` հրաժարվել զենքի կիրառումից, քանի որ այն ավելի մեծ ռիսկի է ենթարկում ոչ միայն մարդկանց, այլ նաև ենթակառուցվածքները»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը հավաստիացրել է, որ հատկացված դրամական օգնությունը նախևառաջ կուղղվի զինված հակամարտության հետևանքով տուժածներին ընդունող հիվանդանոցներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Տրիպոլի  


Վերնագիրի այլ պիտակները