Bloomberg-ը նշել է աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունները

17:02   18 Ապրիլ 2019    275

Bloomberg գործակալությունը ներկայացրել է «աշխարհի ամենադժբախտ տնտեսությունների» վարկանիշը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այն կրկին գլխավորել է Վենեսուելան։

«Դժբախտ տնտեսությունների» վարկանիշում արտացոլվում են գնաճի մակարդակն ու երկրում գործազրկության կանխատեսումը։ Համաձայն Bloomberg Misery Index-ի՝ Կարակասը հինգերորդ անգամ գլխավորում է այս ցուցակը։

Վենեսուելայի կառավարությունը 2016 թվականից չի հրապարակում տնտեսական տվյալներ։ Բայց Bloomberg գործակալության փորձագետները կարծում են, որ գնաճը 2019-ին երկրում կհասնի 8 մլն տոկոսի։ 2018-ին գնաճը գնահատվել է 930 հազար տոկոս։

«Դժբախտ» տնտեսությունների տասնյակում են հարավամերիկյան այլ երկրներ նույնպես. Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա։

Ամենաերջանիկ» տնտեսությունների վարկանիշը գլխավորել է Թաիլանդը, Շվեյցարիան երկրորդն է, Սինգապուրն ու Ճապոնիան կիսում են երրորդ տեղը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները