Bloomberg-ը Fox News-ի ևս մեկ մեկնաբանի է անվանել, որը պաշտոն կստանա Թրամփի վարչակազմում

18:12   18 Ապրիլ 2019    152

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին մտադիր է իր գլխավոր մամլո քարտուղարի պաշտոնում նշանակել Fox News հեռուստաալիքի մեկնաբան Մոնիկա Քրոուլիին, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:

Նա կարող է փոխարինել Թոնի Սայեհին, որը ներկայումս ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հաղորդակցության հարցերով է զբաղվում: Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում էր Քրոուլիին ընդգրկել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում, սակայն 2017թ.-ին նա հրաժարվեց այդ պաշտոնից՝ գրագողության մեղադրանքներից հետո:

Քրոուլիի 2012թ.-ին գրված գրքում գրագողության առկայության մասին հաղորդել է CNN-ը: Politico ամսագիրը գրագողության փաստ է հայտնաբերել նաև նրա 2000թ.-ին գրած ատենախոսության մեջ: Fox News-ի հեռուստահաղորդավարուհին այդ հրապարակումները «քաղաքական պատվերով գրված հոդվածներ» է անվանել:

Գործակալությունը հիշեցնում է, որ ներկայումս դեմոկրատների ուշադրությունը սևեռված է Թրամփի հարկային դեկլարացիաների վրա, որոնք նրանք պահանջել են ֆինանսների նախարարությունից: Ավելի վաղ Մնուչին հայտարարել էր, որ իր գերատեսչությունը չի փոխանցի Թրամփի հարկային դեկլարացիաների կրկնօրինակները երկրի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մեթոդների և միջոցների կոմիտեին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները