Նյու Յորքում ոստիկանությունը հրդեհից փրկել է Սուրբ Պատրիկի տաճարը

18:47   18 Ապրիլ 2019    176

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը, նախնական տվյալների համաձայն, մտադիր է եղել հրդեհել Մանհեթեն շրջանում գտնվող Սուրբ Պատրիկի տաճարը, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

Երեսունյոթամյա տղամարդը բենզինի երկու տարայով տաճար է մտել և շինության մուտքի դռներին դյուրավառ հեղուկ լցրել: Ոստիկանությունն առգրավել է 15 լիտր բենզին պարունակող տարաները, ինչպես նաև դյուրավառ հեղուկով 2 շիշ և ևս երկու կրակայրիչ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի ուշ ոստիկանական տեղամասում հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ տաճարը հրդեհելու մտադրություն չի ունեցել, և այնտեղ է գնացել, քանի որ մեքենայի բենզինը վերջացել էր, և ինքը հույս է ունեցել եկեղեցում բենզին գտնել: Հաջորդիվ տարված ստուգումները չեն հաստատել տղամարդու ցուցմունքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները