Մակրոնը Նոտր Դամի վերակառուցման հատուկ ներկայացուցիչ Է նշանակել

19:16   18 Ապրիլ 2019    200

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել Է իր հատուկ ներկայացուցչին, որը կզբաղվի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմամբ, փոխգործակցություն կիրականացնի գործի դրված բոլոր նախարարությունների, հատկապես մշակույթի նախարարության հետ:

Այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ: «Նա (Մակրոնը – խմբ.) իր հատուկ ներկայացուցիչ Է նշանակել գեներալ Ժան Լուի Ժեորժելենին, որը պատասխանատու Է Նոտր Դամ դը Պարիի վերակառուցման համար:

Նա ապրիլի 18-ից կսկսի իր աշխատանքը»,- հետեւում Է պաշտոնական հաղորդագրությունից: Ելիսեյան պալատը նշել Է, որ ապրիլի 17-ին մոբիլիզացվել են այն բոլոր խաղորդները, որոնք կարող են մասնակցել տաճարի վերականգնմանը: «Նպատակը պետք Է լինի պահպանել հինգ տարվա ժամկետը եւ ստեղծել հզոր մոբիլիզացնող նախագիծ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Տաճարում հրդեհն սկսվել Է ապրիլի 15-ի երեկոյան: Կրակը ոչնչացրել Է տանիքածածկի մեծ մասը եւ սրածայր աշտարակը: Հրդեհի ենթադրյալ պատճառը վերականգնողական աշխատանքներն են, որոնք սկսվել են մի քանի ամիս առաջ: Ֆրանսիայի նախագահը ֆրանսիացիներին խոստացել Է վերականգնել Նոտր Դամ դը Պարին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող Է տեւել հինգ տարուց մինչեւ մի քանի տասնամյակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները