Telegram-ը գործարկելու է վճարային համակարգ

21:54   29 Ապրիլ 2019    557

TON վճարային համակարգը, որը ներդրվելու է Telegram մեսենջերում՝ ստեղծվելու է Wirecard AG մշակման հիման վրա:

Գերմանական ընկերության փոխնախագահ Գեորգ ֆոն Վալդենֆելսը հայտարարել է, որ համատեղ գործուներությանն իրենց դրդել է մեսենջերի մեծ փորձն ու դրա գլոբալ աճը:

Ton Labs-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆիլատովը հայտարարել է, որ Ton Labs-ն ուրախ է համագործակցել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ամենաարագ զարգացող և նորարարական ընկերություններից մեկի հետ:

«Միասին մենք շուկա կբերենք նոր սերնդի պրոդուկտ», - ասել է Ֆիլատովը:

Ընկերությունում գործարքի մանրամասները չեն հաղորդել, տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը կհայտնվի ծրագրի զարգացմանը զուգահեռ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram  


Վերնագիրի այլ պիտակները