Մատվիենկոն վերընտրվեց ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ

17:37   18 Ապրիլ 2019    281

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 18-ին վերընտրվել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ԱՊՀ-ի ՄԽՎ) նախագահ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մատվիենկոյի թեկնածությունը միակն էր, որոշումն ընդունվել է միաձայն: «Գործընկերնե՛ր, շնորհակալություն վստահության համար»,-ասել է Դաշնության խորհրդի խոսնակը:

Խորհրդի նախագահի ընտրություններն անցկացվում են ամեն տարի ԱՊՀ-ի ՄԽՎ-ի նստաշրջանի շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մատվիենկո  


Վերնագիրի այլ պիտակները