ԱՄՆ-ը սկսել է թաքցնել միջուկային մարտագլխիկների քանակը. AP

17:44   18 Ապրիլ 2019    227

ԱՄՆ նախագահի աշխատակազմը, առանց պատճառաբանության, դադարեցրել է միջուկային մարտագլխիկների մասին տեղեկատվության բացահայտման պրակտիկան:

Այդ մասին, հայտնում է Associated Press-ը` ընդգծելով, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության ոչ վաղեմի նամակում, որը ուղարկվել է ամերիկացի գիտնականների ֆեդերացիա, պաշտոնյաներն առաջին անգամ հրաժարվել են բացահայտել համապատասխան տվյալները:

Նշվում է, որ վերջին անգամ այդ տվյալները հրապարակվել են 2018-ին: Ըստ Սպիտակ տան` 2017-ի սեպտեմբերի դրությամբ ԱՄՆ-ն ունեցել է 3,8 հազար միջուկային մարտագլխիկներ:

Գործակալությունը նշում է, որ ռուսական իշխանությունները նույնպես գաղտնի են պահում միջուկային մարտագլխիկների մասին տեղեկությունը:

Ի դեպ, Պենտագոնը հրաժարվել է պատասխանել AP-ի հարցմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները