Իրաքի բանակին մեղադրել են բանտարկյալների զանգվածային խոշտանգումների մեջ

17:56   18 Ապրիլ 2019    310

Իրաքի բանակի զինվորները խոշտանգումներ են կիրառում Մոսուլում ահաբեկիչներին սատարելու մեջ կասկածվողների դեմ:

Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով Human Rights Watch իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը:

Իրավապաշտպանների զեկույցում մանրամասն նկարագրվում են բանտակյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը: Նրանց խոսքով՝ զինվորները կասկածյալներին ծեծում են եւ տանջում: Նախկին կալանավորներից մեկը պատմել է, որ խոշտանգումների ենթարկված բանտարկյալներն արդյունքում իրենց մեղքը խոստովանել են նրանց մեղսագրվող բոլոր հանցագործությունների մեջ:

Իրավապաշտպանները նշում են, որ նոր խոշտանգումների մասին հայտնի է դարձել իրենց կողմից Իրաքի կառավարությանը բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեղեկացնելուց մի քանի ամիս հետո: Human Rights Watch-ը Իրաքի իշխանություններին մեղադրել է բանտարկյալների խոշտանգումների եւ մահվան դեպքերը հետաքննելու անընդունակության մեջ:

Առաջին փաստագրական վկայություններն այն մասին, որ Իրաքի բանակի զինվորները խոշտանգումներ են կիրառում ահաբեկիչներին սատարելու մեջ կասկածվողների դեմ, հայտնվել են 2017 թվականի հունիսին: Իրաքի կառավարությունը խոստացել էր հետաքննություն անցկացնել, սակայն դրա արդյունքներն անհայտ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները