Մակրոնը պարգևատրել է Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարող հրշեջներին

20:42   18 Ապրիլ 2019    136

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է հրշեջներին, որոնք մարել են Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը և պատվո շքանշաններ է հանձնել խիզախության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նախագահն ընդունել է 270 հրշեջ և այլ ծառայությունների ներկայացուցիչների, որոնք ներգրավված են եղել հրդեհաշիջման աշխատանքներին:

«Մեր երկիրը և ողջ աշխարհը նայում էին ձեզ, և դուք օրինակ էիք», - ասել է Մակրոնը՝ դիմելով հրշեջ փրկարարներին:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել ապրիլի 15-ի երեկոյան, որը հաջողվել էր ամբողջությամբ մարել հաջորդ առավոտյան: Վնասվել է տաճարի աշտարակը, նաև տանիքն ու տաճարում պահվող մշակութային արժեք ներկայացնող իրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները