Բրիտանիայի թագուհին նախազատկական ողորմություն է բաժանել

21:03   18 Ապրիլ 2019    121

Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որին ուղեկցել է նրա թոռնուհին՝ արքայադուստր Եվգենիան, հին ավանդույթի համաձայն՝ ավագ հինգշաբթի ողորմություն է բաժանել։

Ամենամյա արարողության ժամանակ թագուհին յուրաքանչյուր ստացողին տվել է 2 փոքրիկ կաշվե դրամապանակ։ Դրանցից մեկը՝ կարմիրը, սովորական մետաղադրամներ է պարունակում։ Երկրորդը՝ սպիտակը, այսպես կոչված, Մոնդի արծաթե դրամներ է պարունակում, որոնք հատուկ հատվել են այդ արարողության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սովորական մետաղադրամի վրա փորագրված թագուհու պատկերը մի քանի անգամ փոփոխվել է, մինչդեռ Մոնդի մետաղադրամների վրա նույն պատկերն է, ինչ 1993թ․։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները