Բրիտանիայի թագուհու ելույթը կարող է հետաձգվել Brexit-ի պատճառով

21:18   18 Ապրիլ 2019    123

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահական ելույթը կարող է հետաձգվել մինչև տարեվերջ, քանի որ երկրի վարչապետ Թերեզա Մեյի՝ Brexit-ի վերաբերյալ գործարքը արգելափակվել է խորհրդարանում:

Սպասվում էր, որ թագուհին ելույթ կունենա այս շաբաթ խորհրդարանական նստաշրջանի բացմանը․ սովորաբար դա տեղի է ունենում յուրաքանչյուր տարի մայիսին կամ հունիսին։ Գահական ելույթը պաշտոնապես չի հետաձգվել, դրա մասին տեղեկություն չի եղել՝ մեկնաբանում է լրատվամիջոցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետաձգման պատճառներից մեկն այն է, որ Թերեզա Մեյը կարող է խորհրադարանում չստանալ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ իր տարբերակին աջակցող անհրաժեշտ քանակի ձայները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները