Թրամփը Մյուլերի զեկույցին արձագանքել է «Գահերի խաղը» ֆիլմաշարից ընտրած մեմով

21:27   18 Ապրիլ 2019    189

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության վերաբերյալ ամբողջական զեկույցին արձագանքել է «Գահերի խաղը» ֆիլմաշարից մեմով։

Համապատասխան գրառումը նա հրապարակել է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Չկա հանցավոր համաձայնություն։ Չկան խոչընդոտներ։ Բոլոր ծայրահեղ ձախ ժողովրդավարներին, որոնք չարիք էին փնտրում՝ խաղն ավարտված է»,- մակագրված է նկարը, որտեղ պատկերված է ինքը Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները