Կիևի կենտրոնում սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը

12:15   19 Ապրիլ 2019    220

Կիևի կենտրոնում հինգշաբթի երեկոյից մասամբ սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը՝ այսօր երեկոյան սպասվող նախագահի երկու թեկնածուների բանավեճի առնչությամբ, հայտնում է «112 Ուկրաինա»-ն:

Այսօր երեկոյան «Օլիմպիական» մարզահամալիրում կանցկացվի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ առաջին փուլի առաջատար, շոումեն Վլադիմիր Զելենսկիի և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանավեճը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիև  


Վերնագիրի այլ պիտակները