Բրիտանիայում 200 տարվա հնության մատանի է հայտնաբերվել

21:42   19 Ապրիլ 2019    303

Մեծ Բրիտանիայում հին իրերի մասնագետները շուրջ 30 դոլար արժողությամբ և 200 տարվա հնության մատանի են գտել, որի մեջ հյուսած մազափունջ է հայտնաբերվել:

Մասնագետները խիստ հավանական են համարում այն վարկածը, որ մազափունջը պատկանել է 19-րդ դարի անգլիացի կին գրող Շառլոթ Բրոնտեին: Եթե վարկածը հաստատվի, մատանու արժեքը կբարձրանա՝ հասնելով 26 000 դոլարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մատանու ներսի հատվածում փորագրված է Բրոնտեի անունը և մահվան տարեթիվը՝ 1855թ.: Մատանին ունի ամրակ, որը բացելիս կարելի է տեսնել այնտեղ խնամքով տեղադրված մազափունջը:

Մատանին ներկայացվել է Ուելսում՝ հին իրերի գնահատման Antiques Roadshow հաղորդման ժամանակ:

Այն հաղորդման մասնագետներին ներկայացրել է տեղացի մի կին, որի խոսքով՝ մատանին նախկինում պատկանել է իր սկեսրայրին: Մասնագետների խոսքով՝ 19-րդ դարում մահացած մարդկանց մազափնջերը պահելը տարածված սովորություն է եղել:

Շառլոթ Բրոնտեն առավել հայտնի է «Ջեյն Էյր» վեպով, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում հայերեն: Հայտնի գրողը մահացել է 38 տարեկանում՝ վաղաժամ ծննդաբերությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները