ՄԱԿ-ը փախստականների տարհանում Է սկսել Լիբիայից

14:39   19 Ապրիլ 2019    164

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) փախստականների տարհանում Է սկսել Լիբիայից՝ հակամարտության ասպարեզ դարձած երկրից ավելի քան 150 մարդու տեղափոխելով Նիգեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է կազմակերպությունը: «ՓԳԿՎ-ն 163 փախստականների Լիբիայից Նիգեր Է տարհանել առաջին նման չվերթի ընթացքում այն ժամանակվանից ի վեր, երբ երկու շաբաթ առաջ Լիբիայի մայրաքաղաքում բորբոքվեցին մարտերը:

Ինքնաթիռը վայրԷջք Է կատարել ապրիլի 19-ին ավելի վաղ»,-ասված Է հայտարարության մեջ, որը զետեղված Է վարչության կայքում: Ընդամենն այն կենտրոններում, որոնք մարտերի վայրերին մոտիկ են գտնվում, կան եւս 3 հազարից ավելի փախստականներ ու միգրանտներ, նշում Է ՄԱԿ-ը:

«Այդ փախստականներին ընդունած Նիգերի համերաշխությունն արժանի Է ընդօրինակման, բայց երկիրը չի կարող միայնակ անել դա:Պետք Է լինի կոլեկտիվ պատասխանատվություն, մեզ հարկավոր Է, որ մյուս երկրներն արձագանքեն կոչին, գան օգնության եւ անպաշտպան փախստականներին օգնեն Լիբիայից տեղափոխվելու անվտանգ վայր»,-հայտարարել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել Է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար:

Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ: Նաեւ բանակի օդուժը հարված Է հասցրել Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետեւանքով չեղարկվել են բոլոր չվերթները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները