Յանուկովիչը նախագահության օրոք Թրամփի զինակցին 30-40 հազար դոլար արժողությամբ սև ձկնկիթ է նվիրել

17:14   19 Ապրիլ 2019    208

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը 2010 թվականին ամերիկացի քաղտեխնոլոգ, Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետ Փոլ Մանաֆորտին սև ձկնկիթի՝ 30-40 հազար դոլար արժողությամբ տարա է նվիրել, գրում է korrespondent.net-ը:

Այս մասին ասված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ 2016թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին զեկույցում:

Զեկույցի այն մասում, որում խոսվում է Մանաֆորտի և ռուս նախկին հետախույզ Կոնստանտին Կիլիմնիկի համագործակցության մասին, մեջբերվում է 2016 թ.-ին Յանուկովիչի հետ հանդիպման վերաբերյալ նշված անձանց նամակագրությունը:

Կիլիմնիկը գրել է Մանաֆորտին, որ հանդիպել է «այն տղամարդու հետ, որը նրան մի քանի տարի առաջ սև ձկնկիթի մեծ տարա էր նվիրել»:

Մանաֆորտը պարզաբանել է, որ խոսքը Յանուկովիչի մասին է: 2010 թ.-ին Ուկրաինայի նախկին նախագահը նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ տոնական ընթրիք է կազմակերպել, որի ժամանակ էլ նվիրել է սև ձկնկիթի՝ 30-40 հազար դոլար արժողությամբ տարան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յանուկովիչ  


Վերնագիրի այլ պիտակները