Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի ՌԴ-ի դեմ. Դաչիչ

18:14   19 Ապրիլ 2019    184

Սերբիան երբեք սահմանափակիչ միջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ, չնայած իր վրա գործադրվող ճնշմանը:

Այդ մասին հայտարարել Է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը ապրիլի 19-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուսաստանի եւ Սերբիայի բարեկամությունն արդեն ավանդույթ Է: Այժմ մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են: Ուստի Սերբիան երբեք պատժամիջոցներ կամ որեւիցե սահմանափակիչ միջոց չի կիրառի ՌԴ-ի դեմ. չնայած այն բանին, որ Սերբիայի վրա ուժեղ ճնշում Է գործադրվում»,- ասել Է Դաչիչը:

ԱԳ նախարարն ընդգծել Է, որ Եվրամիությանն անդամակցելու Սերբիայի ձգտումը չի խանգարի նրան զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա նշել Է, որ Մոսկվան օգնում Է Բելգրադին՝ պաշտպանելու ազգային շահերը, այդ թվում՝ Կոսովոյի հարցում, եւ «եւ, մեղմ ասած, բնավ կոռեկտ չԷր լինի պատժամիջոցներ սահմանել՝ հետեւելով արեւմտյան երկրներին»,- հայտարարել Է Դաչիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները