Instagram-ը դիտարկում է օգտատերերի հրապարակումները հավանած մարդկանց քանակը չցուցադրելու հավանականությունը

20:14   19 Ապրիլ 2019    165

Instagram սոցկայքը կարող է օգտատերերին զրկել այլ մարդկանց հրապարակումների հավանումների քանակը տեսնելու հնարավորությունից:

Այս մասին Twitter-ում հայտնել է բջջային հավելվածների մասնագետ Ջեյն Մանչուն Վոնգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ այդ կերպ սոցկայքը մտադիր է ստիպել օգտատերերին կենտրոնանալ հրապարակումների որակի և ոչ թե այն բանի վրա, թե քանի մարդ կհավանի այդ հրապարակումները:

Վոնգը սոցկայքի՝ Android համակարգի համար ստեղծված հավելվածի դիզայնի կոդավորման մեջ փոփոխություններ է ննատել և ցույց է տվել իր հետևորդներին, թե ինչ տեսք կարող է ունենալ սոցկայքի ապագա դիզայնը:

Instagram-ի ներկայացուցիչը հաստատել է, որ Վոնգի հրապարակած լուսանկարում իսկապես պատկերված է սոցկայքի նոր դիզայնը: Ընկերությունը, սակայն, հավելել է, որ այդ փոփոխություններն առայժմ չեն փորձարկվում:

«Instagram-ի օգտատերերի վրա եղած ճնշումները նվազեցնելն իսկապես այն է, ինչի մասին մենք մշտապես մտածում ենք»,- պարզաբանել է սոցկայքի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները