Թրամփը Մյուլերի զեկույցում տեղ գտած վկայությունները հորինվածք է անվանել

20:24   19 Ապրիլ 2019    161

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորինվածք է անվանել այն վկայությունները, որոնք հրապարակվել են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ 2016թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական միջամտության վերաբերյալ հետաքննության արդյունքներն ամփոփող զեկույցում:

«Որոշ մարդկանց կողմից իմ մասին արված հայտարարությունները, որոնք տեղ են գտել Մյուլերի խենթ զեկույցում՝ գրված 18 թրամփատյաց դեմոկրատների կողմից, հորինված են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը հայտնել է, որ ինքը երբեք չի համաձայնել վկայություն տալ, այդ իսկ պատճառով պարտավոր չէ պատասխանել իր հասցեին արված հայտարարություններին: Նրա խոսքով՝ «կեղծ» վկայություններն արվել են իրեն վարկաբեկելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն ապրիլի 17-ին հավանություն էր տվել Մյուլերի վերջնական զեկույցին: Հատուկ դատախազը հավաստում է, որ Ռուսաստանը փորձել է ազդեցություն ունենալ 2016թ.-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների վրա, որոնց արդյունքում Թրամփը նախագահ է ընտրվել, սակայն խոստովանել է, որ հետաքննության արդյունքում Թրամփի և Ռուսաստանի միջև որևէ պայմանավորվածություն չի բացահայտվել:

Թրամփն ու նրա օգնականները բազմիցս հերքել են նախընտրական քարոզարշավի ժամանակ ռուս պաշտոնյաների հետ ունեցած ապօրինի կապերի մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները