Առանց երեք երեխա ունենալու նախարար դառնալ չես կարող. Լուկաշենկո

09:12   20 Ապրիլ 2019    200

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջարկում է նախարարի պաշտոնում չնշանակել այն թեկնածուին, ով չունի կին եւ երեխաներ։

Այս մասին հայտնում է ռուսական Газета-ն։ Լուկաշենկոն ասել է, որ անհրաժեշտ է բարելավել Բելառուսի ժողովրդագրական պատկերը։ «Չունես երեք, չորս երեխա, չես կարող լինել նախարար կամ այլ բարձր պաշտոնի նշանակվել»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բելառուսի նախագահը նաեւ ասել է, թե չի կարողանում հասկանալ, թե ինչու եկեղեցականները չունեն ընտանիք եւ երեխաներ եւ առաջարկել է բարեփոխել եկեղեցին։ «Անբնական է, երբ մարդը քարոզում է ընտանեկան ավանդական արժեքներ, իսկ ինքը պարզապես չունի երեխաներ եւ ընտանիք ու եկեղեցին արգելում էլ է, որ ունենա»,- ասել է Բելառուսի նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները