Ֆրանսիացի օդաչուները պատրաստվում են գործադուլի

09:18   20 Ապրիլ 2019    251

Ֆրանսիայի օդաչուների գլխավոր միությունը զգուշացրել է, որ մայիսին գործադուլ են հայտարարելու:

Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործադուլը տևելու է մայիսի 6-11-ը և այն կազդի գրեթե բոլոր ավիաընկերությունների վրա, որոնք աշխատում են Ֆրանսիայի տարածքում: Այդ ավիաընկերությունների թվում են Air France-ը, Aigle Azur-ը, Corsair-ը, XL Airways-ը, Easy Jet-ը և Vueling-ը:

Պատճառն այժմ խորհրդարանում քննարկվող տրանսպորտային օրենքն է: Օդաչուների պրոֆմիության անդամները կարծում են, որ օրենքի ընդունման շրջանակներում բոլոր պրոֆմիությունները միանալու են իրար, և իրենց ձայնն այլևս լսելի չի դառնա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործադուլի հայտարարությունն անհատապես ուղարկել են նաև երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպին, տրանսպորտի նախարարին և աշխատանքի հարցերով զբաղվող նախարարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները