Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը հետմահու գրություն է թողել

10:36   20 Ապրիլ 2019    299

Կյանքին ինքնասպանությամբ վերջ տված Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան հետմահու գրությունում խոստովանել է, որ մեղավոր չէ կոռուպցիայի մեջ, հաղորդում է El Tiempo-ն։

Նախկին նախագահը հայտնել է, որ կաշառք չի վերցրել։ «Երկրի կառավարման հարցում թույլ տված սխալների պատճառով մեր ընդդիմադիրներն ընտրեցին իմ անունը քրեականանացնելու ռազմավարությունը։ Բայց նրանք ոչինչ չգտան, և ես կրկին հաղթեցի նրանց, որովհետև նրանք ոչինչ էլ չեն գտնի, բացի սեփական կեղծիքներից և հիասթափություններից։ Չեն եղել ո՛չ հաշվեհամարներ, ո՛չ կաշառք, ո՛չ հարստություն»,-գրել է նա։

Գարսիան հավելել է, որ իր մահը «հակառակորդների նկատմամբ ատելության նշան է»։

«Ես արդեն կատարել եմ իմ առաքելությունը, որն ինքս եմ դրել իմ առջև»,-ընդգծել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները