ԿՀՎ-ն մեղադրրել է Huawei-ին Չինաստանից հովանավորչական օգնություն ստանալու մեջ

12:14   20 Ապրիլ 2019    256

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղադրել է չինական Huawei ընկերությանը Չինաստանի իշխանություններից հովանավորություն ստանալու մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ հղում կատարելով Times-ին։

Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակից, Ազգային անվտանգության հանձնաժողովից եւ պետական հետախուզական ցանցի երրորդ բաժնից միջոցներ է ստացել։

Ինչպես նշում է թերթը՝ հղում կատարելով ամերիկյան հետախուզության աղբյուրին, ամերիկյան գործակալությունները կարծում են, որ Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը հավանություն է տվել պետական հովնավորությանը Huawei-ի համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿՀՎ   Huawei   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները